‘Ռադան և Եվրախորհրդարանը վավերացրին ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը’

797

Ուկրաինայի գերագույն ռադան 355 ձայնով հաստատել է Ուկրաինայի և Եվրոպական Միության միջև ասոցացման համաձայնագրի վերաբերյալ օրինագիծը:

Ելույթ ունենալով ռադայի լիագումար նիստում՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ասոցացումը «ԵՄ-ի հետ միշտ էլ ակնհայտ է եղել»: Ըստ նրա՝ Ուկրաինան «դուրս է եկել եվրոպական ուղի, և այժմ ոչ ոք չի համարձակվի ԵՄ-ին անդամակցելու դուռը փակել Ուկրաինայի առջև»:

Ուկրաինայի խորհրդարանում համաձայնագրի վավերացմանը զուգահեռ՝ տեղի է ունեցել այդ փաստաթղթի քննարկումը Ստրասբուրգում՝  Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում, որտեղ ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացել համապատասխան բանաձևը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Օբաման 3 000 զինվորական կուղարկի Աֆրիկա՝ պայքարելու Էբոլա վիրուսի դեմ’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի հանձնաժողովը հաղորդել է Սիրիայում ԻՊ գրոհայինների կատարած զանգվածային սպանությունների մասին’