‘Ռադիկ Մարտիրոսյանի կիսանդրին կանգնեցնում եք, որ ի՞նչ անեք. Մամուլ’

1301

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հավակնում է պատմության մեջ մնալ կենդանության օրոք կանգնեցված իր կիսանդրիով։ Համագյուղացիները ցանկություն ունեն «վաստակաշատ» գիտնականի արձանը կանգնեցնել հարազատ հողում։ Նշենք, որ նա ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղում։ Թեև այստեղ բնակչությունը քիչ է, ու գյուղն էլ՝ ամայացած, բայց համագյուղացիները երախտավորի արձանը կանգնեցնելու հարցում վճռական են։ Այս մասին գրում է «Հրապարակը» և հավելում.

Թե երբ այն կավարտվի, դժվարանում են նշել։ Իհարկե, եթե մեզանում թաղապետների արձաններ են կանգնեցնում, ինչպես Նոր Նորքի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի կիսանդրին կանգնեցրին, ԳԱԱ նախագահի արձանը կանգնեցնելը կարելի է մշակութային կարևոր իրադարձություն համարել, անկախ նրանից, թե Ռադիկ Մարտիրոսյանի օրոք Գիտությունների ակադեմիան ինչպիսի հետընթաց է ապրել»,– գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Տարոնիկում Տարոն չի լինի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Կալանավորված ակտիվիստ Դմիտրի Հարությունյանի մայրը՝ ՀՀԿ խորհրդի անդամ է . Մամուլ’