‘Ռազմական գործողություններին մասնակցելու համար Ղրղզստանից Սիրիա է մեկնել 352 մարդ’

1089

Ղրղզստանի իրավապահ մարմիններն այսօրվա դրությամբ պարզել են հանրապետության 352 քաղաքացիների ինքնությունը, ովքեր մեկնել են Սիրիա՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է հանրապետության ՆԳՆ 10-րդ վարչության պետ Ռայիմ Սալիմովը:

Նրա խոսքով՝ մեկնածների ցանկում կա նաև 49 կին:

«Մեր տեղեկություններով՝ Ղրղզստանի 31 քաղաքացիներ զոհվել են այդ երկրում զինված ընդհարումների արդյունքում: 5 հոգի կամավոր վերադարձել է հայրենիք»,-ասել է Սալիմովը: ՆԳՆ ներկայացուցիչը նաև հաղորդել է, որ այս տարեսկզբից Ղրղզստանում ոստիկանության աշխատակիցները «վարձկանության հետ կապ ունեցող 93 դեպք են բացահայտել»:

 «ՆԳՆ-ն, ազգային անվտանգության պետական կոմիտեի հետ միասին, շարունակում է միջոցառումները՝ ծայրահեղական և ահաբեկչական կառույցների անդամներին բացահայտելու ուղղությամբ, ովքեր զբաղվում են մեր քաղաքացիների հավաքագրումով, ինչպես նաև պարզում ենք հավաքագրողների ֆինասավորման աղբյուրները»,- ասել է Սալիմովը և հիշեցրել, որ հենց վերջերս Մոսկվայի ու Ստամբուլի օդանավերից իջեցվել են մի քանի կանայք, ովքեր ուզում էին մեկնել Սիրիա և Իրաք՝ զինված հակամարտություններին մասնակցելու: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Չեչնիայի իշխանությունները հերքում են՝ ոստիկանի և աշակերտուհու հարսանիք տեղի չի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Նեմցովի զեկույցը Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինվորականների մասին’