‘
2001 թվականից ԱՄՆ ռազմական գործողություններն Աֆղանստանում, Իրաքում և մի շարք այլ երկրներում, ինչպես նաև «Իսլամական պետության» դեմ պայքարը ԱՄՆ-ին 1,7 տրիլիոն դոլար են արժեցել: Նման գնահատական են տվել Նորթհեմփթոնում (Մասաչուսեթս նահանգ) գտնվող և պետական բյուջեի ծախսերի վերլուծությամբ զբաղվող «Նախագիծ-ազգային առաջնահերթություններ» հետազոտական կազմակերպության փորձագետները:
Իր կայքում կազմակերպությունը մի քանի էլեկտրոնային աղյուսակ է տեղադրել, որոնց վրա իրական ժամանակի ռեժիմով ցույց է տալիս, թե ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսում պատերազմների և առանձին կամպանիաների վրա, մասնավորապես՝ Աֆղանստանում, Իրաքում և ԻՊ-ի դեմ:
Փորձագետների տվյալներով՝ աֆղանական պատերազմի վրա, որը Վաշինգտոնն սկսել է 2001 թ. հոկտեմբերին, արդեն ծախսվել է ավելի քան 785 մլրդ դոլար: «Յուրաքանչյուր ժամ ԱՄՆ հարկատուներն այդ գործողության համար վճարում են 4 մլն դոլար»,- նշվում է կայքում:
2003 թ. մարտին Իրաքում սկսված գործողության վրա ծախսվել է գրեթե 821 մլրդ դոլար, ԻՊ-ի գրոհայիններին դիմակայելու համար՝ 17 մլրդ, և «յուրաքանչյուր ժամ հարկատուները ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների համար վճարում են 615,5 հազար դոլար»,- նշում են փորձագետները:
2018 թ. ֆինանսական տարում, որն սկսվել է հոկտեմբերի 1-ին, Դոնալդ Թրամփի վարչակազմը ռազմական գործողությունների համար Կոնգրեսից խնդրել է ևս 65 մլրդ դոլար:
Փոխանցում է tass.ru-ն:
‘