Ռազմական դրությունը երկարացվել է 90 օրով

203

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ավելի վաղ խորհրդարանի ընդունած օրենքները 90 օրով՝ մինչև նոյեմբերի 15-ը, ռազմական դրությունը երկարացնելու և համընդհանուր զորահավաքի վերաբերյալ։

Այդ մասին տեղեկացրել է ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

Այդ ժամկետով ռազմական դրության երկարացումը նշանակում է, որ խորհրդարանական ընտրությունները, որ պետք է կայանային հոկտեմբերին, հետաձգվում են․ ռազմական դրության ժամանակ քվեարկություն չի կարող անցկացվել։

Խորհրդարանական և նախագահական ընտրությունների հնարավոր չեղարկման մասին բանավեճերն Ուկրաինայում վաղուց են ընթանում։ Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ պետության ղեկավարի ընտրություններ կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների ավարտից հետո։

Ուկրաինայում ռազմական դրություն է մտցվել 2022 թ․ փետրվարի 24-ին, դրա գործողությունը երկարացվել է մի քանի անգամ, նախորդը՝ էլի 90 օրով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը
Հաջորդ հոդվածըՊատմվածքի էկրանավորման իրավունքը 1 դոլարով վաճառել է ռեժիսորին