‘Ռազմական ոստիկանությունը խարդախություն է բացահայտել’

848

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 18-ին ՊՆ ՌՈ օպերատիվ-հետախուզական բաժին է հրավիրվել քաղաքացի Կ.Ս-ն:

Քաղաքացին հայտարարել է, որ 2012 թվականի դեկտեմբերին քաղաքացի Ա.Բ-ին տվել է խոշոր չափի գումար, որպեսզի վերջինս, իբր պետական մուծումներ կատարելով, իր եղբոր որդուն օրինական ճանապարհով ազատի զինծառայությունից:  Ա.Բ-ն վերցրած գումարի դիմաց Կ.Ս-ին փոխանցել է զինծառայությունից ազատվելու վերաբերյալ կեղծ բժշկական փաստաթուղթ:

 Ըստ տրված հայտարարության` ՌՈ է բերման ենթարկվել Ա.Բ-ն, ով խոստովանել է, որ նմանօրինակ խարդախության միջոցով գումարներ է շորթել նաև այլ քաղաքացիներից: Նախապատրաստված նյութերով ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

Եթե կան այլ քաղաքացիներ, ովքեր տուժել են տվյալ անձի խաբեություններից, կարող են դիմել ՊՆ ռազմական ոստիկանություն կամ քննչական ծառայություն: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի «անդաստիարակ լակոտներն» ու դաստիարակված Պետրոս Մակեյանը’
Հաջորդ հոդվածը‘Ռիտա Սարգսյանը՝ Հայաստանի ամենասեքսուալ կանանց 10-յակում’