Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ժամանակավոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը նշանակվեց Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ։ 63-ամյա գերմանացի մասնագետը աշխատանքը կսկսի Անգլիայում մրցաշրջանի ավարտից հետո։
Պայմանագիրը նախատեսված է մինչեւ Եվրո-2024-ի ընտրական փուլի ավարտը։ Եթե Ավստրիայի հավաքականը նվաճի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, Ռանգնիկի պայմանագիրը կերկարաձգվի եւս երկու տարով, հաղորդում է Ավստրիայի ֆուտբոլային միության կայքը։
Ռալֆ Ռանգնիկը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2021թ․ դեկտեմբերի 3-ից։ Հունիսին նրան կփոխարինի Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։ Ռանգնիկը անգլիական ակումբում կունենա խորհրդականի պաշտոն։