‘
Իապանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիա է ժամանել՝ այդ ինքնավար շրջանում Մադրիդի ուղիղ կառավարում մտցնելուց հետո՝ առաջին անգամ, որպեսզի համերաշխություն հայտնի շրջանի անջատման հակառակորդներին:
Բարսելոնայում վարչապետ Ռախոյը ելույթ է ունեցել իր կուսակցի՝ Կատալոնիայի խորհրդարանում պահպանողական Ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Քսավիեր Գարսիա Ալբիոլի նախընտրական հանրահավաքում:
Ավելի վաղ, Կառլոս Պուչդեմոնին պաշտոնանկ անելուց հետո, Ռախոյը Կատալոնիայում նոր խորհրդարանական ընտրություններ է նշանակել դեկտեմբերի 21-ին:
Ռախոյը «լուռ մեծամասնությանը» կոչ է արել մասնակցել դեկտեմբերին կայանալիք ընտրություններին, որտեղ կլինեն «իսկական քվեատուփեր»՝ «դեմոկրատիան վերականգնելու» համար: Նա հույս է հայտնել, որ ընտրությունները կօգնեն դադարեցնելու «անջատողական քաոսը»:
Փոխանցում է BBC-ն:
‘