‘
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչն առաջիկա Էլ-Կլասիկոյից առաջ ընդունել է, որ չնայած ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» անհաջող ելույթներին, իր թիմը պետք է լավագույն խաղը ցույց տա «Արքայական ակումբին» հաղթելու համար:
«Սա մրցաշրջանի մեծագույն խաղն է: Մենք գիտենք, որ յուրաքանչյուր խաղ կարևոր է, բայց Էլ-Կալսիկոն հատուկ է՝ լիովին տարբերվող խաղ: Դու գիտես, որ ողջ աշխարհն է հետևելու այդ 90 րոպեներին և պետք է քո լավագույն խաղը ցուցադրես, բոլոր մտքերը կողքի դնես, և իհարկե, դուրս գաս ու հաղթես»,- նշել է Ռակիտիչը :
Ռակիտիչը նաև պատմել է, թե որ 2 Կլասիկոներն են իր համար առավել յուրահատուկ:
«Ինձ համար առանձնահատուկ պահերից մեկը «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում 4-0 հաշվով տարած հաղթանակն էր, որտեղ ես կարծում եմ, որ մենք գերազանցում էինք «Ռեալին»: Մենք այդ խաղից մեծ բավականություն ստացանք, և հրաշալի խաղացինք: Կարելի է առանձնացնել նաև 3-2 հաշվով հաղթանակը, որում Մեսին վերջին պահին գոլ խփեց», -LaLiga Santander-ի հետ զրույցում ասել է Ռակիտիչը:
Հավելենք, որ կիրակի կայանալիք Էլ-Կլասիկոն 11-րդն է լինելու խորվաթ ֆուտբոլիստի համար:
‘