‘
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը դժգոհ է մնացել, որ Իսպանիայի առաջնության «Սևիլիայի» դեմ խաղում Լեո Մեսիի խաղադաշտը լքելուց հետո թիմը տևական ժամանակ մնացել էր 10 հոգով:
«Մենք պետք է նախօրոք պատրաստենք փոխարինումը: Հարկավոր է շուտ կողմնորոշվել, այսօր մենք չափազանց երկար խաղացինք առանց 1 խաղացողի» ,- ասել է կիսապաշտպանը:
«Բարսելոնան» 4-2 հաշվով հաղթանակի հասավ այդ պահի դրությամբ մրցաշարը գլխավորող «Սևիլիայի» նկատմամբ: Խաղի 25-րդ րոպեին Լիոնել Մեսին արմունկի ծանր վնասվածք ստացավ և նրան փոխարեն հանդիպումը շարունակեց Ուսման Դեմբելեն:
‘