‘
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մեկնաբանել է ոչ-ոքին Չեխիայի հետ խաղում (2-2): Խորվաթ ֆուտբոլիստները բաց թողեցին հաղթանակը՝ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 15 րոպե առաջ հաշվի մեջ առաջ լինելով: «Բարսելոնա»-ի կիսապաշտպանը նաև անդրադարձել է խորվաթ երկրպագուների պահվածքին հանդիպման վերջնամասում, որոնք ճայթրուկներ նետեցին խաղադաշտ, ինչի պատճառով հանդիպումն ընդհատվեց.
«Մեր երկրպագուների պահվածքն իսկական խայտառակություն է: Չեմ կարող բառեր գտնել, որպեսզի նկարագրեմ դա:
Ինչ վերաբերում է խաղին, ապա մենք ավելի լավն էինք, քան Չեխիան և հիասթափված ենք ոչ-ոքիից: Բայց կպատրաստվենք հաջորդ խաղին»,- Ռակիտիչի խոսքերն է փոխանցում Deutsche Welle-ն:
‘