‘
Հունիսի 14-15-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ իշխանությունների հետ: Նախատեսվում է նաեւ փաստաթղթերի ստորագրման արարողություն:
‘