Ռահմոնը հայտարարել է Աֆղանստանում ԻՊ-ի դիրքերի ամրացման մասին

161

Աֆղանստանի տարածքում իրենց դիրքերն են ամրացնում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները, ՀԱՊԿ-ի սահմաններում նրանց թիվն անցնում է 6 հազարից, ՀԱՊԿ-ի օնլայն գագաթնաժողովում հայտարարել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

«Մեզ չափազանց անհանգստացնում է այն փաստը, որ Աֆղանստանի տարածքում ամրացվում են ԻՊ-ի, հատկապես՝ նրա մասնաճյուղերի գրոհայինների դիրքերը։ Ընդհանուր առմամբ, մեր հատուկ ծառայությունների տվյալներով, ՀԱՊԿ-ի սահմաններում ահաբեկիչների ճամբարների և ահաբեկիչների պատրաստման կենտրոնների թիվը  Աֆղանստանի հյուսիսարևելյան շրջաններում հասնում է 40-ի, իսկ դրանց անձնակազմերի թիվն անցնում է 6 հազարից»,- հայտարարել է Ռահմոնը։

Ըստ նրա՝ ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է չափազանց լուրջ վերաբերվեն այն բանին, որ առանձին քաղաքացիներ, տեսնելով, թե ինչպես են ամրանում ահաբեկիչների դիրքերն Աֆղանստանում և նրանց աջակցությունն ակնկալելով՝ կարող են ծայրահեղ քայլերի դիմել։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեռած են գտել բարձրաստիճան երկու ուժային պաշտոնյայի
Հաջորդ հոդվածըԼուկաշենկոն դեմ է, որ խաղաղապահ զորակազմին «օկուպանտ» անվանեն