‘Ռամոսը բոլորին հիշեցրել է Մայքլ Ջորդանի խոսքերը ‘

939

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Twitter-ում կատարած գրառմամբ պատասխանել է վերջին օրերին իրեն քննադատողներին: Ռամոսն անհաջող հանդես եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի` «Յուվենտուսի» հետ առաջին խաղում, ինչից հետո դարձավ քննադատությունների թիրախ:

Իսպանացի պաշտպանը Twitter-ում հրապարակել է «Չիկագո Բուլզի» լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի հայտնի խոսքը:

«Կարիերայիս ընթացքում 9000 նետումների ժամանակ սխալվել եմ: Պարտվել եմ 300 խաղ: 26 անգամ ինձ վստահել են վճռորոշ նետումներ, բայց ես հուսախաբ եմ արել: Ես ունեցել եմ այս կամ այն անհաջողությունը, բայց դրա շնորհիվ ես ունեմ հաջողություն»,-ասել է Ջորդանը:

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե. «Եզրափակիչ հանդիպում «Յուվենտուսի՞» հետ: Վատ չէր լինի»’
Հաջորդ հոդվածը‘Նադալ. «Յուվենտուսի» հետ խաղից հետո «Ռեալի» արդյունքն ամենավատը չէ’