‘
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մերժել է ակումբի ղեկավարության` պայմանագիրը երկարաձգելու առաջին առաջարկը:
Cuatroի հաղորդմամբ` Ռամոսին չի բավարարում ղեկավարության առաջարկած աշխատավարձը: Աղբյուրի հաղորդած տեղելատվության համաձայն` Սերխիո Ռամոսը չի ցանկանում Իկեր Կասիլյասից (տարեկան 6 մլն եվրո), Քարիմ Բենզեմայից (տարեկան 8 մլն եվրո), Գարեթ Բեյլից (տարեկան 11 մլն եվրո) և Քրիստիանո Ռոնալդուից (տարեկան 17 մլն եվրո) քիչ վարձատրություն ստանալ:
Այս հարցի շուրջ այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում:
‘