‘Ռամոսի նոր դեմարշն ընդդեմ Մոուրինյոյի’

778

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի եւ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջեւ հակասությունները նոր բնույթ են ստացել: Վերջին մարզման ժամանակ Ռամոսը խաղադաշտ է մտել իր սովորական մարզազգեստով, որի տակ նկատվել է 10 համարի մարզաշապիկ, որը պատկանում է Մեսութ Օզիլին, տեղեկացնում է Marca-ն: Այս դեմարշով Ռամոսը իր զորակցությունն է հայտնել Գերմանիայի հավաքականի եւ «Ռեալի» կիսապաշտպանին, որին Մոուրինյոն քննադատել է գիշերային ակտիվ կյանք վարելու համար:

Ուշագրավ է, որ այս տեղեկատվության տարածումից կարճ ժամանակ անց AS.com-ը նշել է, որ «Չելսին» ուշի-ուշով հետեւում է Ռամոս-Մոուրինյո հակամարտությանը, եւ մտադիր է իրադարձությունների բարենպաստ զարգացումների դեպքում ձեռք բերել իսպանացուն:

Բացառված չէ, որ եթե Ռամոսը դուրս մնա թիմի հիմնական կազմից, ապա «արիստոկրատները»  կփորձեն գնել նրան, ինչի համար պատրաստ են մոտ 50 մլն եվրո ծախսել:

Նախորդ հոդվածը‘Գլխավոր դատախազի միջնորդության քվեարկությունը կավարտվի 15:30-ին’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ-ը 6 ամիս բացակայելու դեպքում 3000 դրամ տուգանելը հակասահմանադրական չի համարում ‘