‘Ռամոսն առաջարկ ունի Չինաստանից’

706

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատել է, որ թիմի ավագ Սերխիո Ռամոսը կարող է լքել ակումբը.

«Ռամոսը եկավ իմ գրասենյակ և ասաց, որ շատ լուրջ առաջարկ ունի Չինաստանից, սակայն նրանք չեն կարող իրենց թույլ տալ գնել տրանսֆերը: Ես պատասխանեցի, որ նման բան չի լինի. չի կարելի թույլ տալ, որ ավագն անվճար հեռանա թիմից:

Դա վատ պատահարների կբերի:

Այժմ թիմում ամենախոշոր պայմանագիրն ունի Ռամոսը, քանի որ նա արժանի է դրան: Նախկինում Կրիշտիանուի պայմանագիրն էր ամենախոշորը: Եթե պայմանագիր կնքենք Մարադոնայի հետ, ապա կլինի նրանը, սակայն այս պահին Ռամոսինն է առաջինը:

Խոսել եմ նրա հետ, քանի որ թիմի ավագն է: Չեմ լսել, որ սպառնա և թիմից հեռանալու ցանկություն հայտնի: Դա այպես չէ: Զարմացած եմ ԶԼՄ-ների արձագանքից և նրանից, որ այդ թեմային այդքան կարևորություն տվեցին:

Ես շատ եմ սիրում Ռամոսին ու նրա համար արել եմ ամեն ինչ: Ավելին, պարզապես չեմ կարող»,- Պերեսի խոսքը մեջբերում է Marca-ն:

Նախորդ հոդվածը‘Կոսովո. Սերբիայի բանակը մարտական պատրաստվածության է բերվել’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են մրցաշրջանի ամենաարդյունավետ լիգան և թիմը’