‘Ռամոս. «Դժվար է Ռոնալդու լինել»’

707

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքն, ով Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Լևանտեի» հետ խաղի ժամանակ մի քանի անգամ իր դժգոհությունն արտահայտեց թիմակիցների նկատմամբ:

«Դժվար է Ռոնալդու լինել, չէ՞ որ նա արդեն երկար տարիներ շատ բարձր մակարդակի վրա է գտնվում: Նա էլ է դա հասկանում: Նա սովորել է մեկ մրցաշրջանի ընթացքում 60 գոլ խփել, այդ պատճառով էլ 40 գնդակի դեպքում նա չի կարող գոհ լինել: Խաղի ընթացքում նրա ժեստերը մեզ չեն անհանգստացնում: Մենք պետք է լավատեսորեն տրամադրվենք եւ գիտենք, թե այդ ֆուտբոլիստն ինչ է թիմին տալիս»,_ Ռամոսի խոսքերն է մեջբերում tribalfootball.com-ը:

Նախորդ հոդվածը‘«Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանի երգը կներկայացվի նոր վերնագրով’
Հաջորդ հոդվածը‘Ոսկու շուկայի տիրոջ ապօրինի ձեռնարկատիրությունն ու ոստիկանության անգործությունը – Hetq.am’