‘Ռամոս. Պետք է կարողանալ նաև պարտությունը արժանապատվորեն տանել, և մենք միշտ կլինենք դել Բոսկեի հետ’

998

Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ  իրենք միշտ կաջակցեն գլխավոր մարզիչ Վինսենտե դել Բոսկեին: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնները, պարտվելով խմբայի շրջափուլի երկու խաղերում, զրկվեցին փլեյ-оֆֆ դուրս գալու հնարավորությունից:

«Պետք է կարողանալ պարտվել արժանապատվորեն: Դժվարին պահերին մենք պետք է միասնական լինենք: Իսկ այսоր պետք չէ հեռուն գնացող եզրակացություններ անել: Առջևում մեզ սպասում են հիանալի հնարավորություններ:  Մենք չենք ուզում արդարացումներ փնտրել, քանի որ դա հատուկ է նրանց, ովքեր իրենց պարտված են համարում: Ուղղակի մենք ներողություն ենք խնդրում մեր երկրպագուներից: Այսպիսի оր վաղ թե ուշ պիտի գար: Իսկ ինչ վերաբերում է դել Բոսկեին, ապա նա արժանի է մեր հարգանքին: Մեր թիմը միշտ նրա կողքին կլինի, անկախ այն բանից, թե նա ինչ որոշում կկայացնի», —Ռամոսի խոսքն է մեջբերում Marca-ն:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանը ցանկալին իրականության տեղ է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘ՃՈ-ն «Լավ է արել՝ փակել է» «Դո՛ւրս մեր գրպանից» ավտոերթի ճանապարհը. Արշակունյաց պողոտայում խցանում է’