‘Ռամոս. «Ռոնալդուն հարմար բառեր չի ընտրել»’

1294

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի հայտարարությանը: Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» հետ խաղից հետո Ռոնալդուն ասել էր, որ եթե թիմակիցներն իր խաղամակարդակն ունենային, «Ռեալն» այժմ առաջին տեղում կլիներ:

-Մենք շատ ենք տխրել: Պարտվել դերբիում… Այժմ պետք է մտածենք Չեմպիոնների լիգայի մասին: Այս մրցաշարում մեծ հնարավորություններ ունենք:

Յուրաքանչյուրը կարող է ասել այն, ինչ ցանկանում է: Ես հպարտանում եմ թիմակիցներով և համոզված եմ՝ Կրիշտիանուն նույն ձև է մտածում: Եթե կա մեկը, ով լավ է ճանաչում Կրիշին, դա ես եմ: Նա պարզապես հարմար բառեր չի ընտրել: Հավատացեք՝ ինքս նրանից երբեք նման բան չեմ լսել: Չգիտեմ՝ երբ դա տեղի կունենա, բայց, հավանաբար, Ռոնալդուն կբացատրի՝ ինչու է այդպես ասել,-Ռամոսի խոսքը մեջբերված է «AS»-ից:

«Ռեալն» այժմ ունի 54 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ «Ատլետիկոյին» զիջելով 4 միավորով, իսկ առաջատար «Բարսելոնային» (25 խաղ)՝ 9 միավորով: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում մադրիդյան թիմը 2:0 հաշվով հաղթել է «Ռոմային»:

Նախորդ հոդվածը‘Զիդան. «Չեմպիոնության համար պայքարն ավարտված է»’
Հաջորդ հոդվածը‘Կուրտուա. «Տխրել էի, երբ Մոուրինյուի նման մեծ մարզիչը հեռացավ»’