Ռամուշը 1962-ից հետո ԱԱ-ներում հեթ-տրիկի հեղինակ դարձած ամենաերիտասարդ խաղացողն է

304

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում Շվեյցարիայի հավաքականին 3 գոլ խփած պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը աշխարհի առաջնություններում հեթ-տրիկի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է 1962թ․ աշխարհի առաջնությունից հետո։

Առաջին անգամ Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում հանդես եկած Ռամուշը այդ ցուցանիշը գրանցել է 21 տարեկան եւ 169 օրականում։

Ռեկորդակիրը հունգարացի Ֆլորիան Ալբերտն է, որը 1962 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի խաղում Բուլղարիայի թիմին 3 գոլ է խփել 20 տարեկան եւ 261 օրականում, հաղորդում է Opta-ն։

Պորտուգալիայի հավաքականը Շվեյցարիային հաղթել է 6:1 հաշվով եւ պատմության մեջ երրորդ անգամ դուրս եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

Նախորդ հոդվածըՀեթ-տրիկի հեղինակ Ռամուշը՝ Պորտուգալիա — Շվեյցարիա հանդիպման լավագույն խաղացող
Հաջորդ հոդվածըՌոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը