«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Ռայան Գիգզը հայտարարեց Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին, հաղորդում է Sky Sports-ը։
Ռայան Գիգզը 2020թ․ նոյեմբերին մեղադրվել էր նախկին ընկերուհու վրա հարձակվելու մեջ։ Շուտով սկսվելու է այդ գործով դատավարությունը։ Գիգզը չի ցանկացել աշխարհի առաջնությունից առաջ որեւէ բացասական ազդեցություն ունենալ հավաքականի վրա։ 1958 թվականից հետո առաջին անգամ է Ուելսի թիմը նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
Ռայան Գիգզի դեմ մեղադրանքներից հետո նրան 2020 թվականից փոխարինել էր գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբ Փեյջը։