‘
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ուելսի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզին շնորհվել է «Ֆուտբոլի լեգենդ» կոչումը: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Football Extravaganza բարեգործական երեկոյի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Ամենամյա այս միջոցառումն անցկացվում է «Նորդոֆ Ռոբինս» բարեգործական կազմակերպությանն օգնելու համար: Նախորդ տարի ավարտելով կարիերան՝ Գիգզն այժմ աշխատում է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում: Նախկինում մանչեսթերյան ակումբից այս կոչմանն են արժանացել նաև Ալեքս Ֆերգյուսոնը, Էրիկ Կանտոնան ու Դենիս Լոուն:
‘