‘Ռայան Գիգզ. Այս մրցաշրջանում ԶԼՄ-ներն ու երկրպագուները ավելի շատ կխոսեն մարզիչների մասին, քան խաղացողների’

2302

The Telegraph-ի հետ զրույցում լեգենդար Ռայան Գիգզը կիսվել է մարզչական գործունեության վերաբերյալ իր մտքերով՝ հայտարարելով, որ դեռևս մտադիր չէ շտապել:

«Մարզչի աշխատանքը մոտ ապագայի իմ նպատակն է, բայց ես չեմ ուզում արագացնել իրադարձությունները։ Առայժմ մի քիչ թուլացել եմ, բայց հաջորդ 6 ամիսների կամ մեկ տարվա ընթացքում պատրաստվում եմ տարբեր բաներով զբաղվել, իմանալ, թե ինչը ինչպես է կատարվում տարբեր ակումբներում, որտեղ կարող եմ հավելյալ գիտելիքներ ստանալ։ Հետաքրքիր կլինի։

Ես կարող եմ գնալ Չեմպիոնշիփ։ Միայն «Բավարիան» ու «Բարսելոնան» չեն, որ հետաքրքիր են ինձ։ Չէի հրաժարվի Չեմպիոնշիփում աշխատանքից կամ էլ Պրեմիեր լիգայի որևէ խնդրահարույց ակումբում։ Պարտադիր չէ, որ թոփ-մակարդակի ակումբ լինի։

Չեմ կարծում, թե առաջին աշխատանքային փորձին պետք է շատ մանրակրկիտ մոտենալ։ Բայց այնպիսի մարդը, ինչպիսին ես եմ, ով հանդես է եկել ՄՅՈւ-ում, հանիսատեսի հետաքրքրությունն է առաջացնում, ուստի առաջին աշխատատեղը պետք է ճիշտ ընտրել։ Սակայն ես պատրաստ եմ դիտարկել յուրաքանչյուր տարբերակ։

Իմ կարծիքով այս մրցաշրջանում ԶԼՄ-ներն ու երկրպագուները ավելի շատ կխոսեն մարզիչների մասին, քան խաղացողների։ Հիմա մեզ մոտ են վերջին 4-5 տարիների աշխարհի լավագույն մարզիչները, որովհետև սա ամենահետաքրքիր առաջնությունն է։ Մոուրինյոն, Գվարդիոլան տարբեր երկրներում են աշխատել, ու հիմա նոր մարտահրավեր են ուզում։ Նրանք տեսան, թե ինչ արեց «Լեսթերը» անցած մրցաշրջանում, իսկ դա նշանակում է, որ բոլորը շանս ունեն։ Ոչ «Յունայթեդը», ոչ «Արսենալը», ոչ «Չելսին» և ընդհանրապես ոչ մեկը, գերակա ուժ չեն։

Մտածում եմ՝ կարելի՞ է հաշվարկել, թե Կոնտեն «Չելսիում» կմնա 5 տարի։ Կամ Գվարդիոլան՝ «Սիթիում»։ Կամ էլ Մոուրինյոն՝ «Յունայթեդում»։ Վենգերը վաղուց է «Արսենալում»։ Ես գտնում եմ, միակը, որի ուժը կբավականացնի, Մաուրիսիո Պոչետինոն է «Տոտենհեմում»։

Նախորդ հոդվածը‘Կոնտե. Երբ խնդիրը չի լուծվում փողով, լուծվում է համառ աշխատանքով’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի փոխկանցլեր. ԵՄ-ի ապագան սպառանլիքի տակ է՝ «բրեքսիթի» պատճառով’