‘Ռայան Գիգզ. «Միայն մի անգամ եմ արտասվել դաշտում»’

2154

Լեգենդար ուելսցին շատ տիտղոսներ է նվաճել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով, բայց՝ նրա խոսքերով, իր համար ամենահուզիչը Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչում «Բավարիայի» հետ պաղում տարած հաղթանակն էր (2-1)։ Իր կարիերայի ամենահիշարժան պահի մասին հարցին Գիգզը պատասխանել է. «Լավագույն պահը, որն ապրեցի ֆուտբոլային դաշտում, կատարվեց «Նոու Կամպում» եզրափակիչ սուլիչից հետո։ Միակ դեպքը, երբ ես արտասվեցի ֆուտբոլային դաշտում։ Հույզերը պարզապես խեղդում էին ինձ,- ասել է Գիգզը։

1999 թվականին Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» խաղի ընթացքում պարտվում էր «Բավարիային», սակայն 91-րդ րոպեին Շերինգեմի և 93-րդ րոպեին Սոլսկյաերի գոլերը դրամատիկ հաղթանակ պարգևեցին Կարմիր սատանաներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, թե Գիգզը ուզում է գլխավորել «Լեսթերը» կամ էլ «Էվերտոնը»։

Նախորդ հոդվածը‘Վերադառնալուց հետո Իբրահիմովիչը գուցե խաղա մեկ այլ դիրքում’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոն (տեսանյութ)’