‘
Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և ուշադրությամբ հետևում է ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացմանը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:
«Գերմանիան խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է: Կանցլեր Անգելա Մերկելն արդեն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել այն հարցերում, որտեղ անհրաժեշտություն է զգացվում»,- հայտարարել է դեսպանը:
Նա ընդգծել է, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ` Գերմանիան երկակի չափանիշների քաղաքականություն չի իրականացնում և ղեկավարվում է բացառապես միջազգային իրավունքի նորմերով: Դեսպանը ձեռնպահ է մնացել պատասխանելուց լրագրողների հարցին, թե հատկապես կողմերից որ մեկն է ագրեսիա ցուցաբերում պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ: Նա ընդգծել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արդեն տվել է ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Գերմանիայի դերին առնչվող բոլոր հարցերի պատասխանները:
‘