‘Ռայոլալի կարծիքով Իբրահիմովիչը չի հեռանա Ֆրանսիայից’

921

Որակազրկումը չի ստիպի Զլատան Իբրահիմովիչին հեռանալ Ֆրանսիայից, -ասել է շվեդ հարձակվողի գործակալ Մինո Ռայոլան՝ խոսելով փարիզյան ՊՍԺ-ի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվողի որակազրկման մասին։

«Զլատանն ուժեղ է այդ ամենից։ Նա ամբողջ կյանքի ընթացքում պայքարում է քննադատների հետ, որոնք չեն ճանաչում նրան, սակայն դատապարտում են ամեն առիթով։ Նա միշտ ասել է, որ միայն Աստված է իրեն դատավոր։ Իբրահիմովիչը որակազրկումից հետո կվերադառնա որպես ավելի ուժեղ զինվոր։ Նա ավելի ամուր է դառնում, երբ պատերազմով իր դեմ են գնում»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է France fօօtball-ը։

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը որակազրկվել է Ֆրանսիայի առաջնության չորս խաղով՝ մրցավարների եւ Ֆրանսիայի նկատմամբ վիրավորական արտահայտություն անելու համար։

Նախորդ հոդվածը‘Սուարես.«Մենք խաղում էինք առանց կոշիկի, իսկ գնդակները թղթից էինք պատրաստում»’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոն. «Զղջում եմ, որ չեմ խաղացել Պրեմիեր լիգայում»’