‘
«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է ձախողվել ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի պատճառով, հաղորդում է իսպանական «AS» պարբերականը։
Պոգբան և անգլիական ակումբն արդեն համաձայնեցրել են անհատական պայմանագրի դրույթները, իսկ տրանսֆերի ամբողջացման համար ֆուտբոլիստն այս շաբաթ Մայամիում պետք է բուժզննում անցներ «Մանչեսթեր Յունայթեդի» համար։
Հաղորդվում է, որ Ռայոլան թույլ չի տվել իր հաճախորդին բուժզննում անցնել, քանի դեռ չի ստացել որպես գործակալ իր պահանջած գումարը, որը Պոգբայի տրանսֆերային արժեքի 20 տոկոսն է կազմում։ Երկու ակումբներն էլ առայժմ հոժարակամ չեն այդ գումարը Ռայոլային վճարելու։
‘