‘Ռայոլան «Յուվեին» ու «Արսենալին» խորհուրդ է տալիս մոռանալ Մխիթարյանի մասին’

1123

Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան «Յուվենտուսին» և «Արսենալին» խորհուրդ է տալիս մոռանալ հայ ֆուտբոլիստի մասին: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն` հղում կատարելով Sky Sport Italia-ին:

Ռայոլան այցելել է Թուրին ու հանդիպել ակումբի ղեկավարությանը` նրան տեղեկացնելով, որ «Բորուսիա Դորտմունդը» նոր տպավորիչ առաջարկ է արել Մխիթարյանին:

«Յուվենտուսը» միակ թիմը չէ, որ հետաքրքրված է կրեատիվ հայ ֆուտբոլիստի ծառայություններով, քանի որ նա հայտնվել է նաև «Արսենալի» ամառային տրանսֆերային թիրախում,- տեղեկացնում է կայքը:

Նախորդ հոդվածը‘Բուֆոն. «Եթե նույնիսկ ինձ կրկնապատիկ վարձատրեին, միևնույն է, «Յուվեից» չէի հեռանա»’
Հաջորդ հոդվածը‘Ազգային հավաքականի առաջիկա մրցակիցները՝ Էլ Սալվադոր և Գվատեմալա’