‘Ռայոլան պատասխանել է Պոգբայի վերաբերյալ Սքոուլզի քննադատությանը’

1281

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան քննադատել է մանկունիանցիների լեգենդար նախկին ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզին:

Վերջինս ավելի վաղ հայտնել էր, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն անհաջող էր խաղացել Անգլիայի առաջնության «Բրայթոն»-ի դեմ հանդիպմանը (2:3) և որ նա չի դարձել «կարմիր սատանաներ»-ի առաջատարը: 

«Որոշ ֆուտբոլիստներ խոսում են՝ վախենալով, որ իրենց կմոռանան: Փոլ Սքոուլզն անգամ Սըր Ուինսթոն Չերչիլին չէր առաջատար ճանաչի, եթե նա կանգնած լիներ նրա առջև: 

Սքոուլզը պետք է մարզական տնօրեն դառնա և Էդ Վուդվորդին («Ման. Յունայթեդ»-ի փոխնախագահ, Sportal.am), խորհուրդ տա վաճառել Պոգբայի տրանսֆերը:

Շատ դժվար կլինի նրա համար նոր ակումբ գտնելը», — սկանդալային գործակալի խոսքերն է փոխանցում Express-ը: 

Նախորդ հոդվածը‘ BBC. «Ման. Յունայթեդ»-ը Մոուրինյոյի ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել’
Հաջորդ հոդվածը‘«Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանվեց 10 միլիոն դրամով’