‘Ռայոլա. Գվարդիոլան վախկոտ է, շուն’

1409

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, որի հաճախորդներից է հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային.

«Գվարդիոլան հիանալի մասնագետ է, բայց որպես մարդ` բացարձակապես զրո է: Նա պարզապես վախկոտ շուն է:

Նա իրեն դասական քահանայի պես է պահում. «Արեք այն, ինչ ես ասում եմ, բայց մի՜ արեք այն, ինչ ես եմ անում»:

Եթե այս տարի նա «Մանչեսթեր Սիթիի» հետ հաղթի Չեմպիոնների լիգայում, կընդգծի իր գերազանցությունը որպես մարզիչ, բայց, միևնույն է, ես նրան կատեմ:

Գվարդիոլան «Բարսելոնայում» Զլատանին վստահեցնում էր, որ վերջինս իրեն կարող է դիմել ցանկացած բողոքով կամ խնդրանքով, բայց հետո սկսեց պարզապես արհամարհել խաղացողին: Նա նույնիսկ չէր բարևում Զլատանին:

Այդպես է Գվարդիոլան վարվել նաև Մաքսվելի հետ, բայց նա հիանալի տղա է: Այդ իսկ պատճառով, ես Զլատանին պարզապես խորհուրդ տվեցի իր Ֆերարին կայանել մարզչի մեքենայի տեղում»,- Ռայոլայի խոսքերն է փոխանցում «Mirror»-ը:

Հիշեցնենք` Զլատան Իբրահիմովիչը 2009-ից 2011 թվականներին է հանդես եկել «Բարսելոնայում»:

 

Նախորդ հոդվածը‘Զիդանի հեռացման դեպքում Ռամոսը, Ռոնալդուն և Մոդրիչը պատրաստ են լքել «Ռեալ»-ը’
Հաջորդ հոդվածը‘Ե՞րբ շարք կվերադառնա Լակազետը’