‘Ռայոլա. Դորտմունդի «Բորուսիա»-ն ու «Մարսել»-ը հետաքրքրված են Բալոտելիի ծառայություններով’

1434

«Նիս»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան խոսել է իր հաճախորդի հետագա ճակատագրի մասին:

«Բալոտելին վստահում է ինձ: «Նիս» տեղափոխությունը իհարկե մեծ քայլ էր նրա համար, սակայն իտալացին դեռ կարող է ավելի լավ խաղալ: Չգիտեմ արդյոք նա կմնա «Նիս»-ում, թե ոչ: Մարիոյի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիա»-ն ու «Մարսել»-ը»,- գործակալի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը:

Ավարտված մրցաշրջանում Մարիո Բալոտելին «Նիս»-ի կազմում Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘$90 հազար յուրացրած մանկատան տնօրենը ազատ է արձակվել ‘
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի՝ մայիս ամսվա լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)’