‘
Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան պատմել է, որ իր հաճախորդը տենչոմ է վրեժ լուծել «Մանչեսթեր Սիթիի» նոր մարզիչ Խոսեփ Գվարդիոլայից։
Սպասվում է, որ Եվրո-2016-ից վերադառնալուց հետո Իբրահիմովիչը պայմանագիր կկնքի Կարմիր սատանաների հետ։ Տեղափոխությունը «Յունայթեդ» 34-ամյա շվեդի համար գերազանց հնարավորություն է վրեժ լուծել «Բարսելոնայից» իր նախկին մարզիչ Խոսեp Գվարդիոլայից, որի հետ ժամանակին տարաձայնություններ է ունեցել։
«Կարծում եմ՝ նա տենչում է վրեժ լուծել Գվարդիոլայից, չնայած իր կյանքի նպատակը չէ, որովհետև դա չի կարող երկու գերեզման արժենալ. մեկն իր համար, մյուսը՝ թշնամու։
Թվում է՝ ճակատագիրն ինքն է ցանկանում, որ նրանց ճանապարհները հատվեն։ Նա Պրեմիեր լիգա ուղևորվելու տարբերակ ունի, բայց առայժմ Շվեդիան ելույթներ է ունենում Եվրոյում։ Երբեմն անհաջողություններն ավելի լավ դասեր են տալիս, քան հաջողությունները։ Զլատանը սա յուրացրել է Գվարդիոլայի հետ կապված պատմությունից»,- ասել է գործակալը ESPN-ին։
‘