‘
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան խոսել է ֆուտբոլիստի` այս տարվա ընթացքում այլ ակումբ տեղափոխվելու հավանականությունից և կարծիք է արտահայտել, որ Զլատանը նման է Լիոնել Մեսսիի, Մուհամեդ Ալիի և Մայք Թայսոնի միասնությանը:
«Տեսականորեն Իբրահիոմվիչի տրանսֆերն ամռանը կարող է վաճառքի հանվել, բայց դրա համար անհրաժեշտ է «Պարի Սեն Ժերմենի» համաձայնությունը, իսկ դա նշանակում է` Զլատանն այլ ակումբ չի տեղափոխվի: «Պարի Սեն Ժերմենում» նա շարունակում է մնալ առանցքային ֆուտբոլիստ:
Ո՞վ կարող է նրան փոխարինել, որտե՞ղ կգտնես նոր Զլատան: Այսօր դա պարզապես հնարավոր չէ, իսկ «Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունը գիտի այդ մասին: Զլատանը յուրօրինակ է, նրա հասակը 196սմ է, նա ունի Լիոնել Մեսսի տեխնիկան, Մուհամեդ Ալիի բնավորությունը, Մայք Թայսոնի ուժը:
Ես երբեք իմ հաճախորդներին չեմ ստիպել անել այն, ինչը նրանք չեն ցանկանում: Եթե Զլատանը ցանկանա 2016 թվականից հետո մնալ «Պարի Սեն Ժերմենում», կերկարաձգի պայմանագիրը: Միակ բանը, որը հաստատ նա չի անի, պահեստայինների նստարանին նստելն է: Կա՛մ նա թիմի աստղն է, կա՛, կհեռանա»,-Ռայոլայի խոսքը մեջբերած է «L’Equipe»-ից:
‘