‘Ռայոլա. «Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է մնալ «Բորուսիայում»»’

716

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից»: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան: 

«Հենրիխը «Բորուսիայում» իրեն շատ լավ է զգում: Մենք հենց այնպես 5-ամյա պայմանագիր չենք կնքել: «Բորուսիային» նախապատվությունը տալու որոշումը լավ է մտածված: Չնայած Մխիթարյանը ոչ միշտ է եղել մեկնարկային կազմում` ես այնպիսի տպավորություն չունեմ, թե նա ցանկանում է հեռանալ «Բորուսիայից»: Հակառակը` Հենրիխը ցանկանում է մնալ և ինչ-որ բանի հասել այս թիմի կազմում»,-Ռայոլայի խոսքն է մեջբերում Bild-ը:

Ուշագրավ է, որ ավելի վաղ Մինո Ռայոլան հայտարարել էր, թե ամռանը Մխիթարյանը դիտարկելու է այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը: Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում առաջինը նշվում է «Յուվենտուսի» անունը:

Հավելենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 19 խաղի, խփել է մեկ գոլ և կատարել է մեկ գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն «Շալկե 04»-ի հետ խաղն ամոթալի է անվանել և հրաժարվել է շփվել լրագրողների հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյան. Հայաստանը կարող է առավելագույնս օգտվել տարբեր ինտեգրացիոն ձևաչափերից’