‘Ռայոլա. Հունվարին Հենրիխ Մխիթարյանը չի հեռանա «Բորուսիայից»’

1583

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հայ ֆուտբոլիստը չի հեռանա գերմանական ակումբից:

«Հունվարին Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայից» չի հեռանա: Նա իր թիմի առանցքային ֆուտբոլիստներից է, և դա, բնականաբար, ազդելու է նրա որոշման վրա: Հենրիխը չի ցանկանում ձմռանը հեռանալ Դորտմունդից: Եթե նա հեռանա, դա տեղի կունենա հուլիսից ոչ շուտ»,-Ռայոլայի խոսքը մեջբերված է «Fichajes»-ից:

Ավելի վաղ «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկը հայտարարել էր, որ Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգումն ակումբի համար առաջնային նպատակ է: Հայաստանի հավաքականի առաջատարի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը:

Նշենք նաև, որ գերմանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնելու մտադրություն ունի «Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունը:

Նախորդ հոդվածը‘«The Sun»-ը յուրօրինակ պատասխան է տվել Լուի վան Գալի հայտարարությանը’
Հաջորդ հոդվածը‘«The Guardian»-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստները’