‘ Ռայոլա. «Մխիթարյանի՝ «Բորուսիայից» հեռանալու հավանականությունը փոքր է»’

894

Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան խոսել է հայ ֆուտբոլիստի՝ Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելու հավանականության մասին։

-«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հավանում էէ Մխիթարյանին, և նա հիանալի հանդես կգար թուրինյան ակումբում, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի համար Հենրիխն անփոխարինելի ֆուտբոլիստներից է։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կարծում եմ, որ դժվար թե այդ տեղափոխությունը տեղի ունենա։ Ինչ վերաբերում է «Բորուսիայի» հետ պայմանագրի երկարաձգմանը, այդ հարցում կգործենք առանց շտապողականության,-ասել է Ռայոլան։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը։

Նախորդ հոդվածը‘Հունաստանը կարող է հեռացվել ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից’
Հաջորդ հոդվածը‘Կասիլյաս. «Բնականաբար, ցանկանում եմ՝ «Ռեալը» հաղթի» ‘