‘«Ռայո Վալյեկանոյի» մարզիչը պարզաբանել է֙ ինչո՞ւ Արաս Օզբիլիսը դարձյալ չի հայտավորվել’

1411

Մադրիդի «Ռայո Վալյեկանոյի» նորեկ Արաս Օզբիլիսը չի հայտավորվել «Սեւիլիայի» դեմ Պրիմերայի 25-րդ տուրի խաղին, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Պակո Խեմեսի խոսքով ՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը պետք է բարելավի ֆիզիկական վիճակը, որպեսզի կարողանա պայքարել թիմի կազմում տեղ ունենալու համար:

«Ռայո Վալյեկանոն» փետրվարի 19-ին պաշտոնապես ներկայացրել էր Արաս Օզբիլիսին, որը դեռ չի մասնակցել խաղի:

«Ռայո Վալյեկանո» — «Սեւիլիա» հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին: «Ռայո Վալյեկանոն» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է Արաս Օզբիլիսին, որի տրանսֆերային իրավունքը վերջերս 1.3 միլիոն եվրոյով գնել էր Ստամբուլի «Բեշիկթաշը»:

Նախորդ հոդվածը‘Մյուլլեր. «Կարծում եմ՝ Լևանդովսկին կմնա «Բավարիայում»»’
Հաջորդ հոդվածը‘Պետական հիմնի ժամանակ սուլելը քրեական հանցագործություն չէ’