‘Ռանիերին մերժել է «Լեսթերը» գլխավորելու առաջարկը’

2276

Կլոդ Պյուելի նշանակումից առաջ «Լեսթերը» փորձել է ակումբ վերադարձնել Կլաուդիո Ռանիերիին, սակայն իտալացին գերադասել է մնալ «Նանտում»։

Երկու շաբաթ առաջ ակումբը  հայտարարեց Կրեյգ Շեքսպիրի պաշտոնանկության մասին, ով «Լեսթերի» համար չեմպիոնական մրցաշրջանում եղել է Ռանիերիի օգնականը։ Այդ պաշտոնանկությունից անմիջապես հետո «Աղվեսները» դիմեցին 68-ամյա իտալացուն։ Corriere dello Sport-ի հետ հարցազրույցում Ռանիերին պատմել է, որ «Լեսթերը» իրոք առաջարկել է իրեն վերադառնալ դեռ մինչև 56-ամյա Պյուելի նշանակումը։ Ի պատասխան Ռանիերին միայն շնորհակալություն է հայտնել գործատուներին, բայց հրաժարվել է գրավիչ առաջարկությունից։ Կլաուդիոն գերադասել է մնալ «Նանտում», որի հետ հրաշալի է մեկնարկել Լիգա 1-ում՝ վաստակելով 20 միավոր հնարավոր 33-ից։

Նախորդ հոդվածը‘Հրդեհ Վանաձոր քաղաքում ‘
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիայի» տնօրեն. Մխիթարյանի տրանսֆերի բանակցություններն ամենաբարդն են եղել իմ կյանքում’