‘Ռանիերի. «Անգլիայի չեմպիոնի տիտղոսի հավակնորդներ են «Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը» ‘

978

«Լեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հայտարարել է, որ Անգլիայի չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդ է համարում Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը:

Ներկայումս «զինագործներ»-ը զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ «Լեսթեր»-ին զիջելով 5 միավոր, իսկ «Տոտենհեմ»-ը՝ 3 միավոր:

Կարծում եմ՝ Անգլիայի չեմպիոնի տիտղոսի հավակնորդներ են «Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը: «Արսենալ»-ում խաղում են ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստ են ամեն ինչի և ցանկացած պահի կարող են բեկել խաղի ընթացքը:

Սակայն ավելի կարևոր եմ համարում խոսել մեր թիմի խաղի մասին, ոչ թե մյուսների»,- Sky Sports-ը մեջբերում է Ռանիերիի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Transfermarkt. Ռոնալդուի տրանսֆերի արժեքը շարունակում է նվազել’
Հաջորդ հոդվածը‘Մարմարաշենցիները որպես բողոք փորձել են փակել Երեւան-Մասիս ճանապարհը’