‘
«Լեսթերի» գլխավոր մարիզիչ Կլաուդիո Ռանիերին պատմել է, թե ինչպես են թիմի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի վրա ազդում խոսակցություններն իր հնարավոր տեղափոխության մասին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ալժիրցի ֆուտբոլիստով հետաքրքրված են «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և մի շարք այլ ակումբներ:
«Կարծում եմ՝ Մահրեզին հունից հանում են բոլոր այդ ենթադրությունները՝ իր տեղափոխության կապակցությամբ: Բայց դա փորձ է նրա համար: Նա հասկանում է, որ պետք է մնա մեզ հետ, դա կարևոր է: Ռիյադը պետք է բարելավի իր ֆիզիկական վիճակը և թիմի համար խաղա նույնքան լավ, որքան՝ անցած մրցաշրջանում»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում Goal-ը:
‘