‘
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջիկա մրցաշրջանի սպասումներից:
Ռանիերին անդրադարձել է այն հանգամանքին, որ նոր առաջնությունից Անգլիայիում են աշխատելու այնպիսի բարձրակարգ մարզիչներ, ինչպիսիք են Ժոզե Մոուրինյոն, Խոսեպ Գվարդիոլան և Անտոնիո Կոնտեն:
«Պատկերացրեք անգլիական մեծ ակումբներին, որոնք չեն հաղթել և որոնք չեն մասնակցելու Չեմպիոնների լիգային: Այդ ակումբներն այժմ պատրաստ են սպանել բոլորին. ոչ միայն մեզ, այլ մնացածներին ևս:
Այդ թիմերն այժմ ուժեղ մարզիչներ ունեն՝ Անտոնիո Կոնտեն, Ժոզե Մոուրինյոն, Խոսեպ Գվարդիոլան. ես ծիծաղում եմ, քանի որ միայն մեկն է հաղթելու: Ճնշում ինձ վրա չի լինելու, այլ իրենց:
Մարդկանց շատ է հետաքքրում, թե «Լեսթերին» ինչ է սպասվում գալիք մրցաշրջանում. կրկնությո՞ւն: Հաղթանակը երազանք է»,- մասնագետի խոսքերն է մեջբերել «Sky Sports»-ը:
‘