‘Ռանիերի. «5 միավորի տարբերությունը ոչինչ է. մենք կպայքարենք մինչև վերջին պահը»’

1102

ԱՊԼ-ի առաջատար «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կարծում է, որ 5 միավորի պոկվածությունը մոտակա հետապնդողից` ոչինչ է: Իտալացին պատրաստ է տիտղոսի համար կռիվ տալ մինչև վերջին վայրկյանը:

«Մենք պայքարում ենք ինչ-որ յուրահատուկ բանի համար: Պրեմիեր-լիգայում յուրաքանչյուր խաղը պայքար է: Հինգ միավորի պոկվածությունը ոչինչ է:

Երկրպագուները երազում են. մենք աշխատում ենք: Դա հիանալի համադրություն է: Ես իմ տղաներին ասել եմ, որ ամեն մի խաղը եզրափակիչ է: Մենք կշարունակենք պայքարը և հիմա կենտրոնացած ենք «Նյուքասլի» վրա: Մեզ սպասվում է հերթական դժվար տնային խաղը», — Ռանիերիի խոսքերն է մեջբերում BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Corriere dello Sport. Լուիս Ադրիանոն, Մարիո Բալոտելին և այլք կհեռանան «Միլան»-ից’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն սիրահետում է Քիմ Քարդաշյանի քրոջը (լուսանկարներ)’