‘Ռանյերին Տոտիին հրավիրում է «Լեսթեր»’

1048

Անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին ցանկանում է իր թիմում տեսնել Հռոմի «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտիին:

Tuttosport-ի համաձայն՝ իտալացի մասնագետն արդեն բանակցել է 39-ամյա հարձակվողի հետ: Տոտին դեմ չէ «Լեսթերի» հետ համագործակցությանը: Կլաուդիո Ռանյերին կարծում է, որ լեգենդար իտալացու փորձն իր թիմին հաջորդ մրցաշրջանում կօգնի Չեմպիոնների լիգայում:

«Ռոմայում» էլ Տոտիի հետ արդեն հույսեր չեն կապում որպես ֆուտբոլիստի եւ նրան աշխատանք են առաջարկում ակումբում: Իտալացու գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Ռանյերին ու Տոտին 2009-2011-ը միասին աշխատել են «Ռոմայում»: 

Նախորդ հոդվածը‘Վարդին ու Քեյնը հրավիրվել են Անգլիայի հավաքական’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկոն» հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի վերադարձնի Կոստային’