‘Ռանյերի․ ««Լեսթերը» չի հանձնվելու»’

1443

Անգլիայի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հայտարարել է, որ 2016-17թթ․ մրցաշրջանում իրենց առաջնային նպատակը լինելու է 40 միավոր վաստակելը։

-Նոր մրցաշրջանում մեր նպատա՞կը․․․ Վաստակել 40 միավոր։ Այդ նպատակին հասնելուց հետո կմտածենք մրցաշարային աղյուսակի առաջին հատվածում հայտնվելու, հետո Չեմպիոնների լիգայի ուղեգրի և վերջում կրկին տիտղոս նվաճելու մասին։

Նախամրցաշրջանային փուլը լավ է անցնում։ Պրեմիեր լիգայում նոր ֆուտբոլիստներ և մարզիչներ են հայտնվել․ նրանք պետք է ճնշում զգան, ոչ թե ես։ Մենք պետք է ցույց տանք մեր ուժը։ Բոլորը դրան են սպասում։ «Լեսթերը» չի հանձնվելու,-Ռանյերիի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից։ 

«Աղվեսների» մարզիչը նաև չի բացառել, որ թիմի առաջատարներից Կանտեն կարող է այլ ակումբ տեղափոխվել։

-Եվրոպայի առաջնությունից առաջ մենք Կանտեին նոր պայմանագիր ենք առաջարկել։ Հիմա մի շարք թոփ-ակումբներ հետաքրքրված են նրա ծառայություններով։ Որոշում կայացնողը Կանտեն է,-ասել է Ռանյերին։

Նախորդ հոդվածը‘ԻՊ գրոհայինները հաստատել են «ռազմական նախարար» աշ-Շիշանիի մահվան մասին լուրը’
Հաջորդ հոդվածը‘Պոգբա․ ՖԻՖԱ-ն հիմա կարող է «Ոսկե գնդակը» հանձնել Ռոնալդուին’