‘Ռանյերի. ««Լեսթերից» հեռանալու մտադրություն չունեմ»’

1039

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հայտարարել է, որ ցանկանում է շարունակել աշխատանքն անգլիական ակումբում: Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Եվրոպայի առաջնության ավարտից հետո Ռանյերին կարող է գլխավորել Իտալիայի հավաքականը:

-«Լեսթերում» ինձ լավ եմ զգում և հեռանալու մտադրություն չունեմ: Կարծում եմ՝ սա իմ կարիերայի վերջին ակումբն է: Հույս ունեմ՝ ինձ երկարաժամկետ պայմանագիր կառաջարկեն՝ 6-7 տարվա համար, իսկ հետո թոշակի կանցնեմ: Միշտ շատ տարբերակներ եմ ունեցել: Բախտս բերել է, որ գրեթե 30 տարի զբաղվում եմ սիրելի աշխատանքով,-64-ամյա մասնագետի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Բավարիան» հաղթեց «Յուվենտուսին».Մյունխենիցները նույնպես քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պոչետինո. «Պետք է ցույց տանք՝ Դորտմունդում կրած պարտությունը պատահականություն էր»’