‘Ռանյերի. «Կասկածում եմ, որ Կոնտեն կցանկանա հեռանալ «Չելսիից» ու վերադառնալ Իտալիա»’

1887

«Նանտի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին, որը նախկինում գլխավորել է «Չելսին», մեկնաբանել է տեղեկությունը, որի համաձայն՝ «կապույտների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ծրագրում է լքել զբաղեցրած պաշտոնը:

«Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է մնում, ու կասկածում եմ, որ Կոնտեն կցանկանա տուն վերադառնալ: Հավանաբար, նա տրանսֆերային պատուհանի ժամանակ ինչ-որ այլ բան էր սպասում, բայց արդեն մի քանի տարի է, ինչ Ռոման Աբրամովիչը խելագար փողեր չի ծախսում նորեկների վրա:

«Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ տրանսֆերներ արեցին, դրա համար էլ կարող եմ պատկերացնել, որ Անտոնիոյի համար ավելի դժվար կլինի նույն խաղացողներով մի քանի ճակատով խաղալ»,- Ռանյերիի խոսքերն է փոխանցում Gazzetta dello Sport-ը:

Նախորդ հոդվածը‘Լևանդովսկի. «Հայնկեսի հետ առաջին մարզումներն ավելի ինտենսիվ են, քան Անչելոտտիի ժամանակ էին»’
Հաջորդ հոդվածը‘«Ոսկե գնդակի» մրցանակակիրը դարձել է իր երկրի նախագահ’