‘Ռանյերի. «Մեր արքան մնում է մեզ հետ»’

1655

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին ուրախ է, որ հարձակվող Ջեյմի Վարդին հրաժարվել է տեղափոխվել «Արսենալ» և գերադասել է մնալ ակումբում։ Եվրո-2016 Անգլիայի հավաքականի գնալուց առաջ Կանոնիրներն ակտիվացրին Վարդիի պայմանագրում նշված զիջողագնի դրույթը։ Մտածելու համար ժամանակ ստանալով Ջեյմին հրաժարվեց այդպիսի գրավիչ առաջարկությունից, ինչով շատ ուրախացրեց Ռանյերիին։

«Ջեյմիին շատ է դուր գալիս այստեղ, «Լեսթերում» նա իսկական արքա է։ Շնորհակալ եմ նրան և նրա ընտանիքին, չէ՞ որ դա շատ կարևոր էր։ Իմ կարծիքով նա հրաշալի ընտրություն է կատարել։

Միայն պատկերացրեք։ Նա եկավ անհայտությունից, հասավ բարձունքին, իսկ հետո խոշոր ակումբը նրան առաջարկություն արեց, բայց նա որոշեց մնալ։ Սա անհավանական է»,- Ռանյերիին է մեջբերում ESPN-ը։

Նախորդ հոդվածը‘Վան Գալը կարող է ղեկավարել Բելգիայի հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացի երկրպագուները` Հենրիխի տպավորիչ խաղի մասին’