‘Ռանյերի. «Վարդին յուրաքանչյուր խաղի մասնակցում է այնպես, ասես դա իր կյանքի վերջին հանդիպումն է»’

1066

«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հիացմունքով է խոսել հարձակվող Ջեյմի Վարդիի մասին և նշել է, որ ուրախ է վերջինիս հետ պայմանագիրը մինչև 2019 թվականը երկարաձգելու կապակցությամբ:

-Ջեյմին իսկական մարտիկ է: Նա անհավանական ճանապարհ է անցել  և շարունակում է յուրաքանչյուր խաղի մասնակցել այնպես, ասես դա իր կյանքի վերջին հանդիպումն է: Ինձ շատ է դուր գալիս նրա բնավորությունը: Վարդին ապացուցել է, որ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց ավելի կարևոր է այն, որ նա ֆանտաստիկ թիմի մի մասնիկ է: Շատ ուրախ եմ, որ նա դեռ երկար է մնալու «Լեսթերում»,-Ռանյերիի խոսքը մեջբերված է «Լեսթերի» պաշտոնական կայքից:

Հավելենք, որ Ջեյմի Վարդին Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 25 խաղի, խփել է 18 գոլ:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Չեմ հավատում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Մոուրինյուի հետ»’
Հաջորդ հոդվածը‘Տուխել. «Ինձ դուր չի գա, եթե մի շաբաթից Մոուրինյուն փոխարինի ինձ»’