‘Ռանյերի. Ցանկանում ենք ռեւանշի հասնել «Օլդ Տրաֆորդում»’

2113

‘

Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիի» իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին Պրեմյեր լիգայի 6-րդ տուրի հանդիպումից առաջ հայտարարել է, որ «Օլդ Տրաֆորդ» են մեկնում ռեւանշի հասնելու նպատակով: Սեպտեմբերի 24-ին «Լեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին», որին պարտվել էր Անգլիայի Սուպերգավաթի խաղում:

«Մենք չենք վախենում «Օլդ Տրաֆորդում» խաղալուց: Ինչո՞ւ պետք է վախենանք: Նրանց պարտվեցինք Սուպերգավաթի խաղում, այժմ տրամադրված ենք ռեւանշի»,- Ռանյերիի խոսքը մեջբերում է BBC- ն:

Օգոստոսի 7-ին կայացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 2:1 հաշվով:

Սեպտեմբերի 24-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:30-ին: 

‘

Նախորդ հոդվածը‘«Արսենալի» նախկին հարձակվող. Մխիթարյանը պետք է խաղա իր հարազատ դիրքում’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Ժամանակակից ֆուտբոլը լի է Էյնշտեյններով’